Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Հայտարարություն

ՀՀ ԱՆ. Հայտարարություն

Առողջապահության նախարարությանն անհրաժեշտ է իրավաբան` իրավաբանական վարչության աշխատանքներում ներգրավելու համար

Մասնագետի գործառույթներն են.

1. իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի իրավական ակտերի` օրենքների, Կառավարության որոշումների, վարչապետի որոշումների, Առողջապահության նախարարի նորմատիվ, անհատական և ներքին հրամանների նախագծերի կազմման աշխատանքներ.

2. մասնակցում է առողջապահության բնագավառի առանձին ոլորտների զարգացման հայեցակարգերի, ռազմավարությունների, քաղաքականության մշակման աշխատանքներին.

3. կազմում է իրավական եզրակացություններ նախարարության այլ ստորաբաժանումների կողմից ներկայացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

4. իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի օրենսդրության կատարելագործման ուղղված աշխատանքներ, օրենսդրական բացերի վերացմանն ուղղված առաջարկների ձևավորում և ներկայացում.

5. տրամադրում է իրավական եզրակացություններ առողջապահության բնագավառում` Հայաստանի Հանրապետության կառավարության, նախարարության անունից կնքվող միջազգային պայմանագրերի,փոխըմբռման հուշագրերի վերաբերյալ.

6. իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատարաններ նախարարության անունից հայցադիմումների, վճարման կարգադրագրերի, վերաքննիչ, վճռաբեկ բողոքների, ինչպես նաև նախարարության դեմ ներկայացված հայցադիմումների, վերաքննիչ, վճռաբեկ բողոքների պատասխանների կազմման աշխատանքներ.

7. ներկայացնում է օրենսդրությամբ սահմանված կարգով նախարարության շահերը Հայաստանի Հանրապետության դատարաններում.

8. կազմում է իրավական եզրակացություններ նախարարության անունից կնքվող քաղաքացիաիրավական պայմանագրերի, նախարարության այլ ստորաբաժանումների կողմից ներկայացված պայմանագրերի վերաբերյալ.

9. իրականացնում է միջազգային պայմանագրերի, կոնվենցիաների, այլ պետությունների կողմից ընդունած իրավական ակտերի ուսումնասիրություն և վերլուծություն:

Ցանկացողները ինքնակենսագրությունը կարող են ուղարկել  [email protected]  էլեկտրոնային հասցեին` մինչև 2023 թվականի փետրվարի 20-ը:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ